12/02/2014 17:51
Նաիրիտցիների 5 հոգանոց պատվիրակությանը հրավիրեցին նախագահի նստավայր
Ինչպես արդեն հայտնել էինք, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով գնացել էին նախագահական: Նրանք նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումը անարդյունավետ չեն համարում:
Նախարարը աշխատողներին խոստացել է, որ մինչև փետրվարի 18-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ:
Սակայն այս խոստումը չի գոհացրել նաիրիտցիներին:
Նաիրիտցիներից կազմված 5 հոգանոց պատվիրակությանը քիչ առաջ հրավիրեցին նախագահի նստավայր: Ակցիայի մյուս մասնակիցները սպասում են դրսում:
Նախորդող հրապարակում` Նաիրիտցիները շարժվում են նախագահական, դժգոհ են նախարարի հետ հանդիպումից
«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր ցույց կանեն կառավարության շենքի մոտ