12/02/2014 11:12
«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր ցույց կանեն կառավարության շենքի մոտ
Նաիրիտ գործարանի աշխատակիցներն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ ցույց կանեն: Այս մասին «Նաիրիտ» գործարանի Facebook-յան էջում գրել է ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը:
««Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձներին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին տեղի կունենա ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և լրատվամիջոցներին միանալ այս ցույցին և պայքարել 2437 աշխատակիցների ճակատագրերի համար»,- գրված է գործարանի էջում: