![Ոստիկանության համակարգում ուշագրավ փոփոխություն է սպասվում](https://www.aysor.am/news_images/248/741181_1/f546d710dde272_546d710dde662.thumb.jpg)
12/02/2014 09:25
Ոստիկանության համակարգում ուշագրավ փոփոխություն է սպասվում
Առաջիկայում ոստիկանության համակարգում շատ ուշագրավ կառուցվածքային փոփոխություն է սպասվում: «Ժամանակի» տեղեկություններով` մասնավորապես հանվելու է մարզային և համայնքային ոստիկանապետի պաշտոնն ընդհանրապես: Ավելի կոնկրետ` անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության:
Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ վարչական շրջաններում և մարզերում ստեղծվելու են առանձին «փոքր ոստիկանություններ», որոնց ղեկավարները ոստիկանապետից բացի` ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին։