12/02/2014 11:30
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակի մոտ քիչ առաջ բողոքի ակցիա էին անում մետրոպոլիտենի մի խումբ աշխատակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
Ակցիային միացել էին նաև «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները:
Աշխատակիցները կարծում են, որ իրենց աշխատավարձերից կենսաթոշակների համար պարտադիր պահումը իրավունքի խախտում է:
«Քաղաքացին, եթե ազատ, անկախ խետության մեջ է ապրոմ, ապա պետք է նրա իրավունքները չոտնահարեն: Եթե սա լավ բան լիներ, պարտադիր չէր լինի»,- ասաց մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը:
Ցուցարարների խոսքով` իրենց բողոքը ոչ այնքան գումարի համար է, որքան` պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ, նրանք դեմ են, որ աշխատավարձը բարձրանա, սակայն պահումներ լինեն: Աշխատողներից մեկն էլ ասաց, թե այդ պահված 5000 դրամը կարող է և իր գրպանում պահել. «Ինչի ինձանից լավ բանկի՞ր են»:
«Ես այսօր չկարողանամ իմ երեխուն պահեմ, ինչ է թե 30 տարի հետո թոշակ ստանա՞մ, բա դա ինձ պե՞տք է: Ես եթե հնարավորություն ունենամ, ապա էդ գումարը ինքս կհավաքեմ, որ 30 տարի հետո ես կամ երեխես լավ լինենք»,- ասաց մեկ այլ աշխատակից:
Ցույցներ շարունակության մասին խոսելիս` աշախատակիցներից մեկն ասաց, թե սա առաջիկա հնարավոր գործադուլի առաջին ծիլերն են. «Եթե կառավարությունն ականջ չդնի բազմաթիվ աշխատակիցների պահանջին, ապա կտեսնեք, որ տարբեր ընկերությունների աշխատակիցներ ամեն օր դուրս կգան փողոց և իրենց պահանջը, բողոքի ձայնը կհայտնեն»:
Մետրոպոլիտենի աշխատակիցները կոչ արեցին բոլոր գործատուներին ականջ դնել ոչ թե ՊԵԿ-ին կամ այլ կառույցներին, այլ` ՍԴ-ի որոշումներին:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն