12/02/2014 09:36
ՄՄ-ին միանալու դեպքում` «ավտոներկրող» հասկացությունը վերանալու է
«Հրապարակը» գրում է. «Մաքսային միություն մտնելու նախաշեմին արդեն իսկ զգում ենք այդ միության մամլիչները, որի տակ ճզմվելու է մեր առանց այն էլ սոցիալապես ճզմված հասարակությունը:
Ըստ «Հայ ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի համանախագահ Տիգրան Հովհաննիսյանի, «ավտոներկրող» հասկացությունը վերանալու է, այն աղքատ մասսան, որ կարողանում է մեքենաներ ներկրել և շահույթ ունենալ, այլևս այդ հնարավորությունից զրկվելու է, երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, ուստի կառավարությանն առաջարկում են այդ ժամանակը երկարաձգել այնքան, մինչ աղքատությունը հաղթահարվի երկրում»: