13/02/2014 09:41
Դեղերը կթանկանան
Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները կթանկանան 8-10 տոկոսով: Սա պարզ է դառնում ՀՀ պետեկամուտների հրապարակած պաշտոնական տեղեկանքների և Մաքսատուրքերի դրույքաչափերի համադրումից:
«Խնդիրն այն է, որ ներկայումս դեղերի ներկրումը Հայաստանում ազատված է մաքսատուրքերից, իսկ ՄՄ անդամ երկրների համար սահմանված է 8-10 տոկոս մաքսատուրք: Նշենք, որ առանց այդ էլ, անցած տարվա ընթացքում դեղերը Հայաստանում թանկացել են մոտ 7 տոկոս»,-գրել է «Հայկական ժամանակը»: