13/02/2014 18:06
Մշակույթի նախարարը հանդիպել է պարտադիրի դեմ բողոքող Օպերայի աշխատակիցներին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ: Տեղեկատվությունը Aysor.am -ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաև Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ աշխատակիցները բարձրացրել են իրենց հուզող բոլոր հարցերը: Նախարարը խնդրել է մի փոքր սպասել և բոլոր հարցերը կլուծվեն: Հանդիպման մնացած մանրամասները նախարաության լրատվության վարչության աշխատակիցները խոստացան տրամադրել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել էր ներկայացումն ու բեմ դուրս չէր եկել: Օպերայի աշխատակիցներն հաջորդ օրը ցույց էին արել՝ պահանջելով իրենցից չգանձել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի վճարները և բարձրացնել աշխատավարձերը:
Նախորդող հրապարակում՝ Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am
Օպերայի աշխատակիցներն այսօր ցույց կանցկացնեն