13/02/2014 13:13
Սերժ Սարգսյանի հրամանագրով Արկադիկ Մկրտչյանը դատավոր է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արկադիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի եզրակացությունը` որոշում եմ.
Արկադիկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր»: