14/02/2014 10:57
Պլյուշչենկոն հեռանում է սպորտից. 12 վիրահատությունը չափազանց շատ է
Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես արդեն հայտնի է, երեկ հրաժարվել է ելույթ ունենալ: Իսկ ավելի ուշ մարզիկը պաշտոնապես հայտարարել է կարիերայի ավարտի մասին:
«Տարիքս թույլ է տալիս շարունակել, բայց 12 վիրահատությունը չափազանց շատ է: Երեկ ընկա մարզումների ժամանակ, այսօր չկարողացա թռնել, բայց ասացի ինքս ինձ՝ ես պետք է ելույթ ունենամ: Մարզման ժամանակ ես անհաջող վայր իջա ու կարծես մեկը դանակը խրեց մեջքիս մեջ ու ես այլևս չկարողացա սահել: Կարծում եմ՝ սա նշան է վերևից՝ «Եվգենի, բավական է»»,- երեկ ասել է մարզիկը:
Նշենք, որ մարզիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի ու շատերը կարծում էին, որ կհրաժարվի Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցելուց: Պլյուշչենկոն այս օլիմպիական խաղերի ընթացքում թիմային մրցաշարում ոսկէ մեդալ է նվաճել: