14/02/2014 09:37
Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել դեսպան Օլեգ Եսայանին
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում, Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։
Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Թերթին երեկ չհաջողվեց պաշտոնապես որևէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ: