14/02/2014 09:55
«Փակ շուկան» կդառնա՞ «Պրոսպեկտ մոլ»
«Փակ շուկայի» երկրորդ հարկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, որի ավարտից հետո, ըստ շրջանառվող լուրերի, բացվելու է «Պրոսպեկտ մոլ» խանութների ցանց, որտեղ կկենտրոնանան մի շարք բրենդային խանութներ:
«Ժամանակի» թղթակցի հարցին ի պատասխան «Փակ շուկայի» շենքի պատասխանատու Ռազմիկ Դավթյանն ասել, որ իրականում երկրորդ հարկում լինելու են խանութներ, որտեղ վաճառվելու են հագուստ և այլ պարագաներ, սակայն դա չի կոչվելու «Պրոսպեկտ մոլ»:
«Առաջին անգամ եմ լսում «Պրոսպեկտ մոլ», իրականում նման հասկացություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, օրինակ՝ Կոմիտասի «Երևան Սիթիի» երկրորդ հարկում շորերի խանութներ կան, բայց հո «Կոմիտաս մոլ» չե՞նք ասելու»,- հավելել է նա:
Թերթը նշել է նաև, որ Facebook-ում բացվել էր «Պրոսպեկտ մոլ» խումբ, որն այլևս չկա, մինչդեռ այս էջում անգամ հեռախոսահամար է եղել, որի միջոցով հնարավոր էր տարածք պատվիրել: