15/02/2014 09:30
Պաշտոնյաներին հրահանգել են «հերթափոխով» այցելել զորամասեր
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։
Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Մեկ օր առաջ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով մարտական գործողությունների վարման, հեռահար միջոցների կիրառման խնդիրները: