15/02/2014 09:43
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդի» տեղեկացմամբ` հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։
Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, և մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից։
ԼՂՀ Աժ աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա։ Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի: