15/02/2014 14:55
Սերժ Սարգսյան. Ես սատարում եմ Կենսաթոշակային նոր համակարգին
ԵԿՄ համագումարի վերջում Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, պատասխանեց ներկարների հարցերին: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգոյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Նախագահից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշալկային համակարգի ներդրման հետ կապված դժգոհություններից:
«Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ այս անցումը հանդարտ տեղի ունենար»,- ասաց Նախագահը՝ ավելացնելով, որ փոփոխությունները երևալու են միայն տևական ժամանակ հետո.
«Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս՝ հետո բարեփոխումների արդյունքը ակնառու դարձնելոև համար»,- ասաց Նախագաը:
Նրա խոսքով` այս համակարգին անցնելուց առաջ երկարատև քննարկումներ են եղել.
«Քննարկելուց հետո մենք գիտակցաբար ենք գնացել այս քայլին, քանի որ գիտեինք՝ սա արվում է մեր զավակների ու թոռների համար: Այս հարցը քննրակել են Հյաաստանի բոլոր կառավարությունները և այս մեկը որոշել է լուծում տալ դրան: Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այս լուծմանը: Միգուցե, կան անհարթ ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Մենք պատրաստ ենք անհաջող ձևակերպումները փոխել, բայց իմաստը չի փոխվելու ու այդ 5 տկոսը պետք է գալու բոլորիս»,- ասաց Նախագաը՝ ընդգծելով, որ կենսաթոշակային հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսությունը:
Նախորդող հրապարակումներ` Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն
Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն