15/02/2014 12:13
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն
ԵԿՄ 10-րդ համագումարում քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն իր ելույթն սկսեց ներկաներին ողջունելով. «Ի դեմս Ձեզ` ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հոգով ու գործով երկրապահ են»:
Նախագահը նշեց, որ այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ չկա ո'չ պատրեզամ, ո'չ խաղաղություն. «Իրական պատերազմում պարտված հակառակորդը, ավելի պարզ ասած` Ադրբեջանի իշխանությունները, իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե, իբր, Արցախի համար պայքարը շարունակվում է: Իրականում, իրենց կողմից սահմանում կատարվող արարքները որևէ կապ չունեն պատերազմի հետ: Դա սովորական մարդասպանություն է»,- ասաց Նախագահը՝ ընդգծելով, որ հայատյացությունն այսօր Ադրբեջանում նույնացել է հայրենասիրության հետ:
«Այդ տեսակի հայրենասիրությունը մեզ մոտ որևէ տեղ չունի: Պետք է ասեմ, որ սահմանին Ադրբեջանի այդ տեսակ գործողությունները պատճառաբանվում են նաև հունվար-փետևվար ամիսներին գերծանրաբեռնմված սև օրերով: Այդ սև օրերի համար Ադրբեջանը մեղադրում է բոլորին՝ ամբողջ աշխարհին, հայերին և ոչ երբեք իրեն»,- ասաց Նախագահը` ընդգծելով, որ Ադրբեջանի այս բոլոր քայլերն ունեն մեկ կարևորագույն և շատ վտանգավոր նպատակ:
«Այսպիսով նրանք փորձում են այրել խաղաղության բոլոր կամուրջները: Ցանկանում են այնպես անել, որ երկու ժողովուրդները երբեք չկարողանան իրար բարևել: Հենց սա է ամենավտանգավորը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Դիմելով հավաքված երկրապահներին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բանակի կայացման գործում նրանց ներդրման համար.
«Այսօր մեր սահմաններին 20 տարեկան երիտասարդները կանգնում են այնպես, ինչպես դուք ժամանակին, կամ, չնեղանաք, անգամ ավելի լավ, քան մենք: Տղերք, ոչ ոք Ձեզանից խորը չի պատկերացնում պատերազմի չարիքը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակում` Մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը