15/02/2014 15:20
Սերժ Սարգսյան. Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը մոտ կլինի 3.5 տոկոսին
ԵԿՄ համագումարի վերջում Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, պատասխանեց ներկարների հարցերին: Ներկաներից մեկը նրանից հետաքրքրվեց, թե այսօր ինչ վիճակում է գտնվում ՀՀ տնտեսությունը: Նախագահը արձանագրեց, որ 2013 թվականին տնտեսական աճը զիջել է 2012 թվականին արձանագրված արդյունքներին.
«Արդեն տևական ժամանակ է՝ Կառավարությունը համակագրում է 2013 թվականին արձանագրված արդյուքները, բայց արդեն հիմա կարող ենք ասել, որ տնտեսական աճի ցուցանիշն այս տարի զիջելու է նախորդ տարվա ցուցանիշը, երբ մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ: Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը մոտ կլինի 3.5 տոկոսին»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը, սակայն, պատահական չէ և բնորոշ է համաշխարհային տնտեսությանը.
«Արժույթի միջազգային հիմնադրամն, օրինակ, ԱՊՀ երկրների համար կանխատեսում էր 3.8 տոկոս տնտեսական աճ: Իրական ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր էր: ՌԴ համար կանխատեսվում էր 3.7 տոկոս տնտեսական աճ, երբ իրականը եղավ 1.5 տոկոս: Այնպես որ բոլոր տեղերում աճը դանդաղել է»,-ասաց Նախագահը՝ նշելով, որ իրեն հատկապես անհանգստացնում է ներդրումների նվազումը.
«Բայց սրա պատճառն էլ է պարզ: 2013 թվականը անորոշություններով լի տարի էր, բայց այն հաղթահարված է, և որոշումները կայացված են: Վերջին 6 տարվա ընթացքում մենք ունեցել ենք կայուն տնտեսական աճ, բայց մեր քննադատներն օգտագործում են մի անխոցելի փաստարակ, երբ խոսում են լավ ցուցանիշների մասին, նրանք ասում են, որ դրանք նկարված են, երբ խոսում ենք նույն վարչությունների հաշվարկած, բայց բացասական արդյունների մասին, ասում են, որ ճիշտ է: Ինչպե՞ս է լինում դա»,- հարցրեց Նախագահը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ակնկալվում է կայուն տնտեսական աճ:
Նախորդող հրապարակումներ` Սերժ Սարգսյան. Ես սատարում եմ Կենսաթոշակային նոր համակարգին
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն
Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն