15/02/2014 12:50
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ակտիվիստների հետապնդումները
ԱՄՆ-ն ողջունել է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունը՝ բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին ազատ արձակելու վերաբեյալ: Այս մասին ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք կարծում ենք, որ այս հայտարարությունը կարևոր քայլ է լարվածության նվազեցման ու քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Ապագայում վստահության ամրապնդման համար մենք կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բոլոր հետապնդումները, ձերբակալությունները, ակցիայի մասնակիցների ու ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումները»,- ասել է Հարֆը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հարցում հաջորդ կարևոր քայլը պետք է լինի բազմակուսակցական կառավարության ձևավորումը, որը կօգնի վերականգնել քաղաքական ու տնտեսական կայությունը երկրում: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Նշենք, որ Ուկրաինայում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են 2013 թ.-ի նոյեմբերից, երբ իշխանությունները դադարեցրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: