17/02/2014 15:42
Հայաստանի և Իրանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպում՝ Թեհրանում
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության միջև փոխընբռնման հուշագիր կստորագրվի: Այդ մասին հաղորդում է ՀՌԱՀ-ի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
«Թեհրանում հայկական պատվիրակությունը հանդիպումներ Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հանարավորությունների մասին փոխընբռնման հուշագիր կստորագրվի»,- նշված է հաղորդագրության մեջ: