17/02/2014 16:42
«Գազի հանձաժողով է ստեղծվելու, որը կպատասխանի բոլոր հարցերին»
«Գազի խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Հանձնաժողովը, ըստ բանախոսի, պատասխանելու է գազի վերաբերյալ բոլոր հարցերին, նաև «բոլոր հարցերը լուծելու է` մի բան էլ ավելի», նաև կպարզաբանեն, թե ինչու է, որ Հայաստանի սահմանին գազը մի գին ունի, իսկ սպառողին հասնում է մեկ այլ գնով:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրայանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վրաստանում գազի սակագինը 30 տոկոսով ավելի էժան` 106 դրամ, քան Հայաստանում:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ 106 դրամ չէ, այլ 450 լարի: Վարդան Այվազյանը դիմեց բոլորին, ովքեր կարող են Հայաստան ավելի էժան գազ ներկրել, քան ներկայումս ներկրվում է, այդ պարագայում Հայաստանը կվերցնի ավելի էժան գազը, ԲՀԿ-ական պատգամավորը առաջարկություն չուներ:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր իր մոտ է հրավիրել ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամներին ու ներկայացրել գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀՀԿ նախագիծը: