17/02/2014 11:00
Նիգերիայում գրոհայինները դաժանաբար սպանել են 90 գյուղացու
Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Կամերունի հետ սահմանին գրոհայինները ռմբակոծել են գյուղը և այրել տասնյակից ավելի տներ:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 90 մարդ, իսկ հարձակման պատասխանատվությունը մինչ այս պահը ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Հնարավոր է, որ գրոհի հետևում կանգնած լինի իսլամիստական «Բակո Հարամ» կազմակերպությունը:
«Բակո Հարամը» ցանկանում է Նիգերիայում հաստատել շարիաթի օրենքներ: