17/02/2014 16:55
ՀՀԿ-ն առաջարկել է գազային հարցերով հանձնաժողով ստեղծել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանի 4 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին է առաջարկել գազային հարցերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Aysor.am-ին այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե պարազբանում չտրվեց, ինչո՞ւ ոչ իշխանական ուժերի առաջարկը մերժվեց և նորից նույն առաջարկն արվեց ՀՀԿ-ի կողմից, Լ. Զուրաբյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել հենց ԱԺ նախագահին: «Նախ չի պարզաբանել, հետո դա ուրիշ հարց է»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Վերադառնալով գազային ժամանակավոր հանձնաժողովի մասին` ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենց առաջարկվել է գազային խնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, և իրենք դեռ չեն պատասխանել` ընդունո՞ւմ են առաջարկը, թե ոչ. «Մենք ասացինք, որ խմբակցություններում կքննարկենք, նոր կպատասխանենք»:
Մախորդող հրապարակում` Հովիկ Աբրահամյան. Առաջիկայում ստեղծելու ենք գազի հարցով հանձնաժողով
Զոհրաբյան. Եթե ուզում են՝ թող նախաձեռնությունը կոչվի «ՀՀԿ գազի հանձնաժողով»
«Գաղջ մեծամասնությունը չհամարձակվեց բացահայտել կառավարության խարդավանքները»