17/02/2014 17:57
Վ. Այվազյան. Ո՛չ ռուսամետ պետք է լինել և ո՛չ եվրոպամետ, այլ` հայամետ
ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտուրը 38 տոկոս է, իսկ Եվրոպական երկրների հետ՝ 42 տոկոս. ԵՄ երկրներ է արտահանվում պղնձի և մոլիբդենի խտանյութ, ոսկի, իսկ ԱՊՀ երկրներ՝ լայն սպառման ապրանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Նա հիշեցրեց, որ 70 տարի Հայաստանը օրգանապես կապված էր ԱՊՀ երկրների հետ, իսկ ներկայումս Հայաստան ուղղվող տրանսֆերտների 80 տոոկսը գալիս է Ռուսաստանից: «Հայաստանը Ռուսաստանին այնքան է պետք, որքան Ռուսաստանը Հայաստանի, այնպես չի, որ մենք այլընտրանք չունենք»,- վստահ է պատգամավորը:
Վարդան Այվազյանը նաև անդրադարձավ ՄՄ-ին միանալուց հետո ապրանքախմբերի հնարավոր գնաճին, նշելով, որ կաթնեղենն ու հացը չեն թանկանալու, իսկ օրինակ «տասնհինգ տարվա օփելը» կթանկանա, սակայն ՄՄ-ին միանալուց կմեծանան Հայստանի ապրանքաշուկաները, աշխատանքի շուկաները. «Հայաստանի տնտեսական հնարավորությունները կմեծանան»,- վստահ է Վարդան Այվազյանը:
Պատգամավորը նաև այն կարծիքին է, որ պետք չէ լինել ո՛չ ռուսամետ և ո՛չ էլ եվրոպամետ, այլ պետք է լինել հայամետ: