18/02/2014 19:16
Facebook-ը օգտատերերի սիրավեպի մասին կիմանա դրանից 3 ամիս առաջ
Սոցիալական կայքերը հնարավորություն կտան «գուշակություններ» անել մյուս օգտատերերի սիրային հարցերի վերաբերյալ:
Ըստ Vesti-ru-ի՝ մշակվել են ալգորիթմներ, որոնք թույլ կտան կանխագուշակել, թե երբ երկու օգտատիրոջ միջև սիրավեպ կսկսվի: Ընդ որում, սոցկայքը «կիմանա» զարգացող զգացմունքների մասին նույնիսկ այն ժամանակ, երբ զույգը նույնսիկ չի սկսել հանդիպել:
Facebook-ի վերլուծաբան Կառլ Դուիկը պնդում է, որ կարող է կանխատեսել «սերը» հարաբերությունների պաշտոնական մեկնարկից երեք ամիս առաջ: Գլխավոր չափորոշիչը, ըստ նրա, գրառումներն են, որ օգտատերերը հրապարակում են իրենց էջերում: Նա նշում է, որ կարգավիճակի փոփոխությունից մոտ 100 օր առաջ հրապարակումների թիվը կտրուկ ավելանում են:
Դուիկը վերլուծել է 460 000 զույգի տվյալ և 18 միլիոն գրառում: Պարզվել է, որ սիրավեպի ավարտից հետո գրառումների թիվը կտրուկ նվազում են:
Դուիկը կարծում է, որ վերլուծության շնորհիվ կարող է կանխատեսել նաև զույգի բաժանումը: Նա պնդում է, որ բաժանումից երկու օր առաջ զույգերը ակտիվ շփվում են Facebook-ի միջոցով: Բաժանումից որոշ ժամանակ անց նրանք երբեմն մեկնաբանություներ են գրում միմյանց գրառումների տակ ու, ուրպես կանոն, չեն վիճում, խոսում են դրական երևույթների մասին:
Նշենք, որ Facebook-ի վերլուծական վիճակագրությունը վաղուց համարվում է վստահելի միջոց օգտատիրոջ ինքնությունը պարզելու համար: Վերջերս բրիտանացի գիտնականները հայտարարեցին, որ ստեղծել են համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս վերլուծել «լայքերը»: Այս ինֆորմացիայի շնորհիվ ծրագիրը կարող է որոշել օգտատիրոջ ոչ միայն տարիքն ու IQ-ն, այլ նաև սեռական կողմնորոշումն ու հետաքրքրությունները: