18/02/2014 19:37
Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից: Լուրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Կամո Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ հավելելով, որ նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական:
Հարցին, թե ո՞վ կփոխարինի իրեն այս պաշտոնում, Հովհաննսիյանը պատասխանեց, որ չի կարող կանխատեսումներ անել, իսկ առայժմ տնօրենի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչյա Գրիգորյանը:
Նշենք, որ Կամո Հովհաննիսյանը թատրոնը ղեկավարել է շուրջ 15 տարի: