18/02/2014 09:33
Կոալիցիոն ուժերը ծրագրել էին կուտակային պարտադիրը դարձնել 10 %
«168 Ժամն» անդրադարձել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հարցին, հիշեցրել, որ դրա քննարկումները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կոալիցիոն կառավարության կազմում էին, իսկ նրանց նախարարները ղեկավարում էին սոցիալական ոլորտը:
Թերթը նաև գրել է, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համաձայնության են եկել պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ, այդ ժամանակ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց համաձայնությունն են տվել ոչ թե 5, այլ 10 տոկոս պահումներին: