18/02/2014 15:40
Ժանյակավոր ներքնազգեստի մասին. Նուրբ թեմային՝ զգուշավոր պատասխան
Եթե ՄՄ անդամ երկիրը արգելում է որոշակի ապրանքի ներմուծումը, ապա դա կիրառելի է միայն իր երկրի դեպքում: Այսօր լրագրողների հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում ՄՄ տարածքում ժանյակավոր ներքնազգեստի ներկրկման արգելքի վերաբերյալ ՌԴ որոշմանը, որին հետևեց ղազախ կանանց բողոքի ակցիան: Փոխնախարարը զգայուն թեմայի վերաբերյալ զգուշավորություն ցուցաբերեց ու կարծիք հայտնեց, որ արգելքը դրվում է ոչ թե մի երկրի, այլ Մաքսային միության կառույցի կողմից, այս դեպքում ժանյակավոր ներքնազգեստները կարող են արգելվել միայն Ռուսաստանում:
Ասուլիսին ներկա էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը «թեև դրա մասնագետը չէ», սակայն նշեց, որ Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից է, այդ թվում՝ բրենդային, սակայն «ոչ մի բրենդ իր գործունեությունը չի դադարեցրել»:
Նախորդող հրապարակում` Ժանյակավոր վարտիքները կարգելվեն արդեն այս տարվա ամռանը, եթե օրենքը չփոխվի