18/02/2014 09:40
Հայաստան կժամանաի ՄՄ առանցքային դեմքերից մեկը` Տատյանա Վոլովայան
«Ժողովուրդի» տեղեկություններով, օրերս Հայաստան է ժամանելու Տատյանա Վոլովայայի գլխավորած պատվիրակությունը, որը Մաքսային միության և Եվրասիական միության ստեղծման ու կայացման առանցքային դերակատարներից է։ Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։
Թերթի տեղեկություններով՝ Տ. Վոլովայան հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի հստակեցնեն ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ որոշակի իրավական խնդիրներ։ Պետք է համապատասխանեցվեն նաև ժամանակացույցերը՝ հասկանալու համար, թե որ ոլորտներում է ՌԴ-ն հետ մնացել ՀՀ-ից։