19/02/2014 10:41
Կիևում զոհերի թիվը 21-ի է հասել (Տեսանյութ)
Երեկվանից Կիևում վերսկսված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: «Բերկուտն» ամբողջ գիշեր Կիևի կենտրոնում հավաքված բազմությանը պահել է Մայդանում՝ թույլ չտալով նրանց դուրս գալ այնտեղից:
Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպել է նախագահ Յանուկովիչին, սակայն, վերադառնալով Մայդան, հայտարարել է, որ նախագահը չի հասկանում ստեղծված իրավիճակը: Կլիչկոյի հետ հանդիպումից հետո Յանուկովիչն իր հերթին կոչով է հնադես եկել. «Մենք պետք է կարողանանք հաղթահարել սա»,- ասել է նա:
Ինչպես փոխանցում է BBC-ն, իրավիճակը սրանից, սակայն, չի հանդարտվում, ճիշտ հակառակը. երկրի տարբեր հատվածներից մարդիկ ավտոբուսներով մայրաքաղաք են գալիս: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձել են հեռախոսակապ հաստատել Յանուկովիչի հետ, սակայն չեն կարողացել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները նոյեմբերին հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին և այդ օրվանից եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում:
Նախորդող հրապարակումներ՝ Ընդդիմադիր պատգամավոր. Կիևում այսօր երեք ակտիվիտ է մահացել
Կլիչկոն ու Յացենյուկը բանակցել են Մերկելի հետ
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ակտիվիստների հետապնդումները
Յանուկովիչը համաձայնել է բանավիճել Վիտալի Կլիչկոյի հետ
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել