19/02/2014 17:50
Բուժման կուրս անցնելուց հետո Ֆրիսկեն տեղափոխվել է Լոս Անջելես. Լուսանկարներ
Նյու Յորքում բուժման կուրս անցնելուց հետո երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տեղափոխվել է Լոս Անջելես:
Տեղի պապարացիներին հաջողվել է լուսանկարել երգչուհուն զբոսանքի ժամանակ: Այս մասին գրում է paparazzi.ru կայքը:
Լուսանկարներում դժվար է ճանաչել Ժաննա Ֆրիսկեին, նշվում է, որ նրա տեսքի փոփոխությունը կապված է հորմոնային բուժման հետ:
Ամերիկացի մասնագետները կարծում են, որ բուժումն ընթանում է ըստ ծրագրվածի, առողջանալու շանսերը բավականին մեծ են, երգչուհին վստահ է, որ հասնելու է դրական արդյունքի՝ լիարժեք բուժման:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրապարակումներ՝ Ժաննա Ֆրիսկեն անճանաչելի է դարձել. Լուսանկարներ (Տեսանյութ)
Ժաննա Ֆրիսկեն չի կարողանում քայլել