20/02/2014 16:54
«Carrefour»-ը «Երևան Մոլում» կբացվի սեպտեմբերին
Այս տարվա սեպտեմբերին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում բացվելու է հանրահայտ ֆրանսիական «Carrefour» հիպերմարկետը:
Լրագրողների համար կազմակերպված պրեսստուրի ժամանակ «Երևան Մոլ» կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանն ասաց, որ «Carrefour»-ի համար կենտրոնում հատկացված է շուրջ 10 հազար քմ տարածք, որը համապատասխանում է ներդրողների չափանիշներին և պահանջներին:
Իսկ ահա «Carrefour»-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստիան դը Նալն ասաց. «Առաջիկա վեց ամսվա ընթացքում «Carrefour»-ը ներկայացված կլինի «Երևան Մոլում»:
«Հայկական շուկան մեզ համար կարևոր և հետաքրքիր է»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ձգձվեց «Carrefour»-ի նեկայացումը Հայաստանում, ինչպե՞ս կմեկնաբանի որոշ պաշտոնյաների կողմից արհեստական խոչընդոտների մասին խոսկացությունները, «Carrefour»-ի հայաստանյան ներկայացուցիչն ասաց, որ խնդիրների մասին հայտնի է լրագրողներին և ոչ իրեն:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ «Carrefour»-ը չներկայացվեց ավելի վաղ բացված Դալմա Գարդեն Մոլում, ներկայացուիցիչը պատասխանեց, որ դա ապագայի հարց է և ավելացրեց, որ ապագան պայծառ է լինելու: