20/02/2014 10:07
Ինչո՞ւ հրաժարական տվեց Օպերայի թատրոնի նախկին տնօրենը
«Հրապարակն» անդրադարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի` սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատմանը և գրել, որ այժմ օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
«Հրապարակի» հետ զրույցում Օպերայի աշխատակիցներից մեկը նշեց, որ բուն խնդիրը կուտակայինը չի եղել, այլ ցածր աշխատավարձը, որոնք պարզվում է, հունվարի ամսից բարձրացվել էին, բայց այդ մասին իրենք` աշխատակիցները իմացել են միայն այն բանից, հետո, երբ բողոքի ակցիայի հաջորդ օրը նախարարությունից եկել և հայտնել են դրա մասին:
Ինչ վերաբերում է հաջորդ տնօրենի հավանական թեկնածուներին, ապա օպերային թատրոնում դեռ անուններ չեն շրջանառվում, փոխարենը նշեցին, որ այդ թեմայով խոսակցություններ միշտ կան, մասնավորապես այն, որ Հասմիկ Պողոսյանն իր համար է «այդ տեղը պահում», բայց քանի դեռ նախարար է, դժվար կլինի այն իրագործել, փոխարենը, ըստ կանխատեսումների, կնշանակվի այնպիսի մեկը, ով կլինի կառավարելի և ցանկացած ժամանակ, հղում անելով իր տարիքին, կազատվի տնօրենի պաշտոնից: