20/02/2014 15:33
Էներգետիկայի փոխնախարար. Գազի հետ մի բան այն չէ
Հայաստանում գազի հետ խնդիր կա, իսկ թե ինչպիսի՝ հայտնի չէ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը, նաև չժխտեց, որ գազի որակի հետ կապված դժգոհությունները հնարավոր է, որ հիմք ունենան, քանի որ «սաղ ժողովուրդն է գտնում», նաև ինքը, որ խնդիր կա:
«Ես գազի մասնագետ չեմ»,-ասաց Լ. Շահվերդյանը՝ թեև երկար տարիներ աշխատել է «Երևան գազի» տնօրեն:
Էնեգետիկայի փոխնախարարը կարծում է, որ ձևավորվող մասնագիտական հանձնաժողովը կպատասխանի գազի կալորիականությանը վերաբերող հարցին:
Նա նաև կարծում է, որ գազի որակը ստուգող հանձնաժողովը կպատասխանի, թե, ի վերջո, ինչ է կատարվում գազի հետ և ինչ կա գազի բաղադրության մեջ:
«Գազի վարձը ձմեռը լուրջ թիվ դարձավ»,-ասաց Լևոն Շահվերդյանը՝ խոսելով իր տանն օգտագործված գազի մասին, սակայն որակի մասին որևէ բան չասաց. «Տանը նստած չեմ կարող զգալ գազի որակական տարբերությունները, բայց մեծ գումար եմ վճարել»:
Նախորդող հրապարակում` Կստեղծվի գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով