20/02/2014 09:52
Թատերականի ռեկտոր կդառնա Երևանի փոխքաղաքապետը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ռեկտորի պարտականությունները դրվեցին ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա՝ մինչև ԿԳ նախարարության կողմից բաց մրցույթի անցկացումը:
Այս օրերին, սակայն, շրջանառվում են հնարավոր թեկնածուների անուններ՝ Արմեն Էլբակյան, Հակոբ Ղազանչյան, Ռուբեն Բաբայան և այլք:
Սակայն, «Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի վրա, ով ժամանակին եղել է ինստիտուտի պրոռեկտորը: