20/02/2014 19:50
«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը 297 մլն դրամի փոխհատուցում է պահանջում
«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստում փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը քաղաքացիական հայց ներկայացրեցին գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորոնային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ պահանջելով, ընդհանուրը շուրջ 297 մլն դրամի փոխհատուցում։
Շուրջ 282 մլն դրամը նրանք պահանջում են Վահե Ավետյանի մահվան իրավունքի խախտման և կերակրողին կորցնելու համար՝ շուրջ 32 մլն դրամ և որպես նյութական և 250 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, շուրջ 10 մլն դրամ նրանք պահանջում են հօգուտ տուժողներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի, և ևս 5 մլն դրամ՝ հօգուտ տուժողներ Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի։
Գործով նախագահող դատավորը տուժողի ներկայացուցիչներին պարզաբանեց, որ դատական վիճաբանությունների փուլում չի կարող քաղհայց ներկայացվել, և դրա համար նախևառաջ պետք էր միջնորդություն ներկայացնել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ։
Դատարանի հայտարարած ընդմիջումից հետո մեղադրող դատախազին ու պաշտպանական կողմին տրամադրվեցին 14-էջանոց քաղհայցի միջնորդության պատճենները:
Կողմերը դատարանից ժամանակ խնդրեցին քաղհայցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար և դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին:
Նախորդող հրապարակում՝ «Հարսանքարի» գործով վկայի ցուցմունքներում էական հակասություններ են եղել
«Հարսնաքարի» մատուցողը պնդում է, թե տուժողները «նկատելի գինովցած» էին
«Հարսնաքար». Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
«Հարսնաքարի գործով դատ». Գարիկ Մարգարյանի նյարդերը տեղի են տվել