21/02/2014 09:31
Իսկ քանի՞ րոպեում է եփում ձեր սուրճը. Գազի որակից բողոքները շարունակվում են
«Քաղաքացին ասում է՝ սուրճն առաջ 3 րոպեում էր եփում, հիմա՝ 5 րոպեում, թեյնիկս եռում էր 3 րոպեում, հիմա 7 րոպեում է եռում, այսինքն՝ երեքը յոթ է դարձել, ճաշի մեկ ժամը մեկուկես ժամ է դարձել»,- ասել է «Իրազեկ և պաշտպանված հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մատնանշելով գազի որակը ստուգելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հանձնաժողով կազմելու երեկվա որոշումը՝ «Առավոտի» թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե սպառողներից գազի որակի վերաբերյալ ինչպիսի՞ բողոքներ են ստանում:
Նշենք, որ վարչապետը նման որոշում կայացրել է հաշվի առնելով գազ սպառող մի շարք բնակիչների և ջերմոցային տնտեսությունների տերերի դժգոհությունները գազի որակի վերաբերյալ:
Բ. Պիպոյանը բնակիչների բողոքներից նաև նշել է ակնհայտ տեսանելի՝ գազի կարմիր բոցը, որը, ըստ սպառողների պաշտպանի, պետք է լինի կապույտ գույնի: Այս առնչությամբ վերջերս, ինչպես Բաբկեն Պիպոյանն է ասել, «ՀայՌուսգազարդի» պատասխանատուներից բացատրություն է պահանջել: Գազի մասնագետները չեն բացառել, որ գազի գույնի փոփոխությունը պայմանավորված լինի բնակիչների օգտագործած սարքավորումներով»: