21/02/2014 18:51
Կուտակայինին փոխանցումների համար գործատուն պատասխանատու է իր գույքով
Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում ունենք հոդված, որտեղ գործատուների կողմից կենսաթոշակային փոխանցումներ չկատարելը պատժվում է նրանց գույքի կալանքով և բռնագանձմամբ: Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի հասարակական խորհրդի նիստում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նաև նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործող բիզնեսի 98 տոկոսը միկրո և փոքր բիզնեսներ են ու անհատ ձեռնարկատերեր, ստացվում է՝ կենսաթոշակային փոխանցումների համար գործատուն պատասխանատու է սեփական գույքով:
«Մենք մեր քաղաքացիների համար խնդիր ենք լուծում, բայց այդ բեռը դնում ենք գործատուի վրա»,- ընդգծեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ գործատուի խնդիրը պայմանագիր կնքելը և աշխատավարձ տալն է, իսկ նման սանկցիա անգամ Հարկերի մասին օերնքով նախատեսված չէ: