21/02/2014 14:08
Դեսպան. ԱՄՆ-ն կողմ չէ Յանուկովիչի հրաժարականին
ԱՄՆ-ն կեղմ չէ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի գաղափարին, քանի որ կարծում է, որ նա պետք է երկիրը տանի քաղաքական բարեփոխումների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:
Հարցին՝ արդյոք ճիշտ է համարում Յանուկովիչի հրաժարականը, նա պատասխանել է. «Ոչ, մեր դիրքորոշումն այլ է: Նախագահ Յանուկովիչը պետք էառաջնորդի երկիրը: Եվ այդ պետք է անի նոր կառավարության, Սահմանադրության փոփոխության, քաղաքական համակարգի միջոցով»: Այս մասին հաղորդում է m.segodnya.ua կայքը:
Պյետը նաև նշել է, որ Ուկրաինայում քննարկումներ են եղել արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
«Որքանով հասկանում եմ՝ Յանուկովիչը որոշակի առաջարկություններ է արել եվրոպացի երեք նախարարներին (խմբ.- Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ), ովքեր ժամանել են Ուկրաինա: Իհարկե, մենք մանրամասնորեն խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ ձևավորում ենք մեր մոտեցումը»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Կիևում բախումների արդյունքում զոհերի թիվը, ըստ ոչ պաշտոնական տվյալների հասել է 100-ի: Ուկրաինայի իշխանությունները, ընդդիմությունը, եվրոպացի դիվանագետները միասին փորձում են ելք գտնել չգնաժամից:
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի ԱՆ. Բախումների ժամանակ մահացել է 35, վիրավորվել՝ 505 մարդ
Reuters. Ուկրաիանայում ողջ գիշեր շարունակվող բանակցությունները ընդհատվել են