21/02/2014 12:38
«Երբ գործածվում է պարտադրանքի գործիքը, ընդդիմությունը պետք է ընդդիմանա»
Չկա մի երկիր, չկա մի ընդդիմություն, որ անցնի կուտակային համակարգի և դժգոհություններ չլինեն: «Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողով. Հնարավորություններ, մարտահրավերներ, և հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այսպիսի ընդդիմությունը, վարչապետի խոսքով, խիստ անհրաժշետ է. «Երբ իշխանությունը գործածում է պարտադրանքի գործիքը, հասարակությունը, ընդդիմությունը պետք է ընդդիմանա, որպեսզի պարտադիրի գործիքը հասնի իր նպատակին, ճիշտ գործի և իր ճանապարհին վրիպումներ չլինեն»:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս օրենքը բացառիկ է, քանի որ այն ընդունվել է 2010 թ.-ին, սակայն կիրառվում է երեք տարի անց. «Այս կերպ մենք փորձել ենք ժամանակ տալ պետությանը, հարկատուներին, գործատուներին, բիզնեսին՝ պատրաստվել կուտակային համակարգին, քանի որ այդ երեք տարվա ընթացքում մենք ծրագրել ենք աշխատավարձի բարձացում»:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է
Պարտադրանքի գործիքն օգտագործելով՝ իշխանությունը կերտում է նոր ապագա