21/02/2014 11:55
Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է
Օրակարգային թեման խիստ արդիական է ամբողջ ախարհում և նման գիտաժողովների շնորհիվ հնարավոր է քննարկել, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհի կենսաթոշակային համակարգը, բարձրացվում են թերությունները, ինչի շնորհիվ էլ հնարավոր է շտկել բացերը: «Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողով. Հնարավորություններ, մարտահրավերներ, և հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այս համակարգը հանրության ուշադրության կենտրում է, այս հայեցակարգը մենք ինքներս ենք ստեղծել, որի վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն ուժեր: Սա մեր համատեղ աշխատանքն է»,- հիշեցրեց վարչապետը:
Կուտակային կենսաթոշակային համակարգը, վարչապետի խոսքով, աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է. «Մեր երկրի զարգացման համար, սակայն, այն կարևոր է: Մեր ընդդիմադիրներն ասում են, որ մեզ չեն վստահում, որ կա արտագաղթ, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ անել շտկելու համար. Շտկելու ճանապարհը ռեֆերմներն են: Ռեֆորմները ցավոտ են, որովհետև մենք մեր քաղաքացիներին կստիպենք փոխել վարքագծային կանոնները, արդյունքում փոխվում են և՛ պետության, և՛ երիտասարդների վարքագծային կանոնները»:
Կենսաթոշակային համակարգը, շարունակեց խոսքը վարչապետը, նոր մտածողութուն է ներդնելու Հայաստանում, կառավարության գործունեությունում, հասարկությունում. «Անցումը դժվար է, ցավոտ, բայց պետք է»:
«Մեր ընդդիմախոսներն ասում են, որ կա այլընտրանք, թե օլիգախներից պետք է ավելի շատ հարկ վերցնել և այլն, արդարացի պնդում է, սակայն այդ ճանապարհով լուծվում է միայն այսօրվա թոշակառուների հարցը: Հին համակարգի լրջագույն թերությունը նրանում է, որ վաստակած աշխատավարձի և ստացած թոշակի մկիջև կապ չկա, իսկ պետական բյուջեի միջոցերը լիարժեք չեն բավարարում թոշակների համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Ցանկացած աշխատող քաղաքացի, վարչապետի գնահատմամբ, պատասխանոտու է իր ապագայի համար, պատասխանատու է այն պահից, երբ սկսում է աշխատել, «նա պատասխանատու է դառնում իր ապագայի, իր կենսաթոշակի համար»:
«Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է կրի պատասխանատվություն իր ապագայի համար»,- ասաց վարչապետը: