21/02/2014 17:05
3-ամյա աղջիկը աշխարհի ամենախելացի մարդկանց կազմակերպության անդամ է
Երկրագնդի ամենախելացի մարդկանց «Մենսա» կազմակերպության անդամ է դարձել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից 3-ամյա Ալեքսիս Մարտինը:
Topnews.ru-ի փոխանցմամբ, IQ թեստերը ցույց են տվել, որ փոքրիկը հավաքել է 160 բալ՝ միջինը 100 բալի պարագայում:
Երեխայի հայրը՝ Յան Մարտինը հայտարարել է, որ իր դուստրը գիտի ԱՄՆ-ի բոլոր նահագների մայրաքաղաքները, ցույց է տալիս բոլոր պետությունները քարտեզի վրա և ինքնուրույն սովորել է իսպաներեն լեզուն:
Նրա խոսքով՝ դուստրը մեկ տարեկան հասակում կարողացել է ամբողջությամբ պատմել այն հեքիաթը, որը նախորդ օրը լսել է ընդամենը մեկ անգամ:
«Մենսա» կազմակերպության անդամ է 56.000 ամերիկացի, որոնցից 3300-ի տարիքը 18-ից ցածր է: