22/02/2014 09:20
Ո՞վ է մեղավոր, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ
«Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանը անվստահություն հայտնելու որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցում:
Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ և վտանգի տակ դնել իրենց բիզնեսը: Բայց կա նաև տեղեկություն, թե պատճառը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դրսևորած արմատական կեցվածքն է»,- գրում է «168 ժամը»: