22/02/2014 16:24
Տիմոշենկոյին րոպեներ առաջ ազատ արձակեցին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին րոպեներ առաջ ազատ արձակեցին բանտից: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել Գերագույն ռադան: Կառավարության նախկին ղեկավարը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինա. Յուլիա Տիմոշենկո ազատ կարձակվի