24/02/2014 14:43
Գ. Բաղյան. Անորակ մթերք ներկրվում է, սակայն հետևություններ մի արեք
Մաքսային Միության երկրներից ներկայումս Հայաստան է ներկրվում 24-30 տոկոս գյուղմթերք և Հայաստանից արտահանվում է նույն երկրներ ընդհանուր արտահանման ծավալի շուրջ 70 տոկոսը, որոշ մթերքների դեպքում` 90-95 տոկոսը: Այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը:
Ըստ նրա՝ այն երկրները, որոնք ավելի շատ են արտահանում, քան ներմուծում, հզոր են, սակայն հզոր լինելով հանդերձ, փոխնախարարը փոխանցեց, որ Հայաստան պետք է իր ավելցուկ գյուղմթերքը նույնպես իրացնի ՄՄ երկրներում, ավելացնի արտահանման ծավալները ու գյումթերքի մշակությունը:
Գյուղնախարարությունը նաև հաստատել է այն մթերքների ցանկը, որոնց շուրջ Հայաստանը պետք է բանակցի ՄՄ-ի հետ: Նշենք, որ դրանք այն ապրանքներն են, որոնց մաքսատուրքներն ավելի բարձր են, քան Հայաստանում, և մաքսատուրքերի զիջողություն չանելու պարագայում, ՄՄ-ին անդամակցելիս, այդ ապրանքնատեսակները կթնականան ըստ մաքսատուրքի չափի:
Գյուղատնետսության փոխնախարարը չհրապարակեց այն ապրանքների ցանկը, որոնք ներառված են այդ ցուցակում, նշելով, որ միայն բանակցությունների ավարտից հետո կարելի է այդ մասին խոսել:
Գրիշա Բաղյանը ևս մեկ դիտարկում արեց, ըստ նրա, Մաքսային միությանը միանալուց հետո կբացառվի Հայաստան ոչ որակյալ և բարձր արժեքով մթերքների ներկրումը: Երբ լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե դրանք հատկապես որ մթերքններ են, որ այժմ ներկրվում են, Գրիշա Բաղյանը հրաժարվեց՝ ասելով, որ պետք չէ դրանից հետևություն անել. «ՄՄ-ն կբացառի նման մեթերքների ներկրումը»: