24/02/2014 18:30
Փաստաբան. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է
Որևէ պայմանավորվածություն ձեքռ չի բերվել Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ առայժմ գնում է գործի նյութերի հետ ծանոթացման գործընթաց և այս փուլում ինքը հստակ որևէ բան չի կարող հայտնել:
Ռ. Մարգարյանի խոսքով՝ իրենք բողոք են ներկայացրել նաև Հ. Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելու վերաբերյալ, որը մերժվել է առաջին ատյանում և դատարանը համարել է, որ դրանում հակաօրինական որևէ բան չկա:
Նախորդող հրապարակում՝ Լ. Հարությունյան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ չի վատացել
Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 14-ը