24/02/2014 13:39
Ալեքսանդր Տուրչինովը՝ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ուկրաինայի Գերագույն Ռադան իր խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին նշանակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Ռադայում ներկա 339 պատգամավորներից նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել 285-ը: Խորհրդարանի որոշմամբ, Տուրչինովը նախագահի լիազորությունները իրականացնելու է մինչև նոր նախագահի ընտրություն:
Գերագույն Ռադան պաշտոնից ազատել է նաև երկրի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարային և ԿԳ նախարար Դմիտրի Տաբանչիկին:
Նախորդող հրապարակումներ՝ Պաշտոնական. Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տրվել
Յանուկովիչին ռուսական ռազմանավով փորձում են փախցնել Ղրիմից