24/02/2014 11:00
Տիմոշենկոն չի ցանկանում վարչապետ դառնալ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն խնդրել է չառաջադրել իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է Տիմոշենկոյի պաշտոնական կայքում:
«Շնորհակալ եմ հարգանքի համար, բայց խնդրում եմ չդիտարկել իմ թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում»,- գրել է Տիմոշենկոն: Այս մասին հաղորդում է Forbes.ru-ն:
Ավելի վաղ «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն հայտարարել էր, որ քննարկվում է երեք թեկնածուի անուն. նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո, «Բատկիվշինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկ և անկուսակցական պատգամավոր Պյոտոր Պորոշենկո:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն բանտից ազատ է արձակվել փետրվարի 22-ին: Որոշումը կայացրել է Գերագույն ռադան:
Նախորդող հրապարակումներ՝ Տիմոշենկոյին րոպեներ առաջ ազատ արձակեցին
Յանուկովիչի նստավայրը դատարկ է. Նախագահականի փաստաթղթերը նետել են գետը