24/02/2014 13:12
Պաշտոնական. Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տրվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տրվել և նա հիմա հետախուզման մեջ է:
«Նախօրեին ժամը 23.50-ի սահմաններում Յանուկովիչը Բելբեկ օդանավակայան չհասած, կանգ է առել իր մասնավոր նստավայրերից մեկում ու դիմել է իրեն ուղեկցող թիկնազերին՝ նշելով, որ նրանք ովքեր չեն ցանկանում շարունակել ճանապարհն իր հետ՝ կարող են մնալ այդտեղ: Թիկնապահները, որոնք որոշել են մնալ, Յանուկովիչից վերցրել են պետական թիկնազորից հրաժարվելու մասին դիմումն ու ամբողջ զինամթերքը՝ այն ոստիկանությանը փոխանցելու համար: Դրանից հետո Յանուկովիչն ու իր հետ մնացած թիկնազորն անջատել են կապի բոլոր միջոցներն ու շարժվել են անհայտ ուղղությամբ: Սա այսօր առավոտից մեր ստացած վերջին ինֆորմացիան է նախկին նախագահի մասին: Մենք քրեական գործ ենք հարուցել խաղաղ բնակչության մասսայական սպանությունների դեպքի առիթով: Յանուկովիչն ու մի շարք պաշտոնատար անձիք այս գործով հետախուզման մեջ են»,- գրել է Ավակովը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան շրջանառության մեջ դրվեցին նաև լուրեր այն մասին, որ Յանուկովիչը Ղրիմում է և փորձում է երկրից փախնել ռուսական ռազմանավով:
Նախորդող հրապարակումներ՝ Յանուկովիչին ռուսական ռազմանավով փորձում են փախցնել Ղրիմից
Յանուկովիչի նստավայրը դատարկ է. Նախագահականի փաստաթղթերը նետել են գետը