24/02/2014 11:21
Յանուկովիչին ռուսական ռազմանավով փորձում են փախցնել Ղրիմից
Ուկրաինական Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Facebook-ի իր էջում գրել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին Ղրիմում է, որտեղից նրան փորձում են փախցնել ռուսական ռազմանավով:
«Այս մասին ինձ տեղեկացրել են տեղի բնակիչները: Յանուկովիչը կանգնած է եղել ռուս ծովայինների հետ»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ Յանուկովիչին «Բերկուտի» ուղեկցությամբ նկատել են Յալտայում, որտեղից նա շարասյունով ուղևորվել է Սևոստոպոլ:
Նախորդող հրապարակումներ՝ Տիմոշենկոն չի ցանկանում վարչապետ դառնալ
Յանուկովիչի նստավայրը դատարկ է. Նախագահականի փաստաթղթերը նետել են գետը