25/02/2014 09:30
Տնօրինությունը մեզ ստրուկի պես է վերաբերվում. «Արաքս» թռչնաֆաբրիկա
«Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցների համբերության բաժակը ևս լցվել է: Նրանք որոշել են այլևս գլուխը կախ չաշխատել և իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Աշխատակիցները «Հրապարակի» հետ զրույցում դժգոհել են ցածր աշխատավարձից, պահումներից, տնօրինության վատ վերաբերմունքից: «Տնօրինությունը մեզ վերաբերվում է ստրուկի պես, բանեցնում են, իսկ երբ գալիս է աշխատավարձի օրը, հսկայական պահումներ են անում` պատճառաբանելով որ մենք այս-այս գործերում իբր թերացել ենք»,- ասել է աշխատակիցը:
Ներկայացնելով թռչնաբուծարանում տիրող իրավիճակը, նա տեղեկացրեց, որ ղեկավարությունը հաճախ աշխատողներին մեղադրում է գողության մեջ: «Մենք տնօրինությանը ներկայացրել ենք մեզ հուզող հարցերը, վերջիններս մեզ խոստացել են լուծում տալ»,- հավելել է ֆաբրիկայի աշխատակիցը: