25/02/2014 09:18
ՕԵԿ-ական փոխնախարարը պաշտոնը չվայելեց նույնիսկ մեկ տարի
Երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հովսեփ Շահինյանը: Թե որն է նրա՝ աշխատանքից ազատվելու իրական պատճառը, գաղտնի է պահվում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ նշված է, որ Շահինյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
«Վերջինս, ի դեպ, ՕԵԿ անդամ է, և ուշագրավն այն է, որ այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը 2013թ: Ասել է թե՝ ՕԵԿ-ական փոխնախարարը չկարողացավ այդ պաշտոնում աշխատել նույնիսկ մեկ տարի»,- գրել է «Ժողովուրդը»: